Ռուսաստանի Քշքննչական կոմիտե. Դարիա Դուգինայի մահվան պատճառ դարձած հանցագործությունը նախապես պատվիրված և ծրագրված էր
Ռուսաստանի Քշքննչական կոմիտե. Դարիա Դուգինայի մահվան պատճառ դարձած հանցագործությունը նախապես պատվիրված և ծրագրված էր

Ռուսաստանի Քննչական կոմիտեն պնդում է, որ, հաշվի առնելով ձեռք բերված տվյալները, Դարիա Դուգինայի մահվան պատճառ դարձած հանցագործությունը նախապես պատվիրված և ծրագրված է եղել։

Տեղեկությունը տարածում են ռուսական լրատվամիջոցները։

«Այս պահին պարզվել է, որ պայթուցիկ սարքը ամրացված է եղել մեքենայի ներքեւի մասում՝ վարորդի կողմից։ Դարյա Դուգինան, ով եղել է ղեկին, տեղում մահացել է»,- հայտնել են գործակալությունը։

Լրատվամիջոցները հայտնում են, որ դեպքի վայրում շարունակում են աշխատել Քննչական կոմիտեի քրեական գլխավոր վարչության քննիչներն ու մասնագետները։