Ռուսաստանի Քննչական կոմիտեն պաշտոնապես հաստատել է Եվգենի Պրիգոժինի մահը
Ռուսաստանի Քննչական կոմիտեն պաշտոնապես հաստատել է Եվգենի Պրիգոժինի մահը

Ռուսաստանի Քննչական կոմիտեն պաշտոնապես հաստատել է, որ Եվգենի Պրիգոժինը մահացել է։ Այս եզրակացությունը հրապարակվել է այն բանից հետո, ինչ ստացվել է մոլեկուլային գենետիկական թեստերի արդյունքները։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

«Տվերի մարզում տեղի ունեցած ավիավթարի հետաքննության շրջանակներում ավարտվել է մոլեկուլյար-գենետիկական փորձաքննությունը։ Արդյունքների հիման վրա պարզվել են բոլոր տասը մահացածների անունները, դրանք համապատասխանում են թռիչքի թերթիկում նշված ցանկին»,- հայտնել են գործակալությունից։

Օրեր առաջ Տվերի մարզում մասնավոր ինքնաթիռ է կործանվել. Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ ինքնաթիռում գտնվող բոլոր ուղեւորները մահացել են։ Ինքնաթիռի կործանման պահին ինքնաթիռում եղել են ռուսական «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրոգոժինը, Սերգեյ Պրոպուստինը, Եվգենի Մակարյանը, Ալեքսանդր Տոտմինը, Վալերի Չեկալովը, Դմիտրի Ուտկինը, Նիկոլայ Մատուսևը, Օդաչուներ՝ Ալեքսեյ Լևշին և Ռուստամ Քարիմով և բորտուղեկցորդուհի Քրիստինա Ռասպոպովա: