Ռուսաստանի հետ ուղիղ երկխոսությունը Վրաստանի համար ճիշտ չի լինի. Դեյվիդ կրամեր
Ռուսաստանի հետ ուղիղ երկխոսությունը Վրաստանի համար ճիշտ չի լինի. Դեյվիդ կրամեր

«Ֆրիդոմ Հաուսի» (Freedom House) նախկին տնօրեն և Մաքքեյնի ինստիտուտի մարդու իրավունքների ուղղության ղեկավար, Դեյվիդ Քրամերը գտնում է, որ Ռուսաստանի դաշնության կառավարության և Վրաստանի իշխանությունների միջև ուղղիղ երկխոսությունը ապաբռնազավթման հարցի վերաբերյալ չիշտ չի լինի:

«Գտնում եմ, որ Ռուսաստանի հետ ուղիղ երկխոսությունը չի լուծի բռնազավթման խնդիրը: Այս ծանր գործընթացը շարունակվում է ավելի քան 10 տարի: Ապաբռնազավթման դեմ անհրաժեշտ է միջազգային հանրության կողմից ճնշումը Ռուսաստանի ռեժիմի վրա: Այդ մտքի եմ նաև Ուկրաինայի հարցով», – ասել է Դեյվիդ Կրամերը:

Ամերիկացի վերլուծաբանը գտնում է, որ սխալ էր, երբ 11 տարի առաջ արևմուտքը պատշաճ կերպով չպատասխանեց Ռուսաստանի կողմից  Վրաստանի տարածքների բռնազավթմանը և որ Պուտինի ռեժիմը այդ պատասխանը ստացավ միայն 2014 թվականին:

«Ցավոք, Ռուսաստանի կողմից Վրաստանի բռնազավթմանը միջազգային համադաշնությունը ժամանակին պատասխան չտվեց, որին հետևեց դեպքերը ՈՒկրաինայում: Կարծում եմ, որ Ռուսաստանը պետք է այդ պատասխանը ստանար ավելի շուտ, հենց Վրաստանի պատճառով», – նշել է Դեյվիդ Կրամերը:

Մի քանի օր առաջ «հայրենասերների դաշինքը» կոչ է արել Վրաստանի կառավարությանը ուղղիղ երկխոսություն սկսել Մոսկվայի հետ: Ամերիկացի վերլուծաբանը գտնում է, որ ուղիղ երկխոսությունը արդյունավետ չի լինի:

Դեյվիդ կրամերը դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների, եվրոպացի և ամերիկացի վերլուծաբանների հետ միասին այցելել է Օձիսի գյուղ, որտեղից մի քանի կիլոմետր հեռավորության վրա տեղակայված է ռուսական ռազմակայանը: