Ռուսաստանի հետ բանակցությունների միտք չի տեսնում, մինչդեռ Մոսկվան չի ճանաչի, որ բռնազավթել է Վրաստանի տարածաշրջանները. Սալոմե Զուրաբիշվիլի
Ռուսաստանի հետ բանակցությունների միտք չի տեսնում, մինչդեռ Մոսկվան չի ճանաչի, որ բռնազավթել է Վրաստանի տարածաշրջանները. Սալոմե Զուրաբիշվիլի

Լարված ընտրություններից հետո, Վրաստանի նորընտիր նախագահը Ռուսաստանի հետ հարաբերություններում ընտրում է հզոր գիծ,-այս վեռնագրով, Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հանդիպումից հետո, հոդված է հրապարակել Reuters գործակալությունը:

Հարցազրույցում Վրաստանի նորընտիր նախագահը ասում է, որ Ռուսաստանի հետ բանակցությունների միտք չի տեսնում, մինչդեռ Մոսկվան չի ճանաչի, որ բռնազավթել է Վրաստանի տարածաշրջանները:

«Ռուսաստանը բռնազավթիչ ուժ է և վրդովմունքի առարկա, նա անկանխատեսելի է: Երբ ունես թշնամի, որը հայտնի է և կանխատեսելի, գիտես, թե որոնք են լինելու քո հաջորդ քայլերը: Այս դեպքում, անկեղծ ասած չգիտեմ, թե որոնք են լինելու Վրաստանի հետագա քայլերը Ռուսաստանի հետ հարաբերություններում: Նա անկանխատեսելի է և մեր տարածքներում ներկայացված է չափից մեծ քանակությամբ»,-նշել է Սալոմե Զուրաբիշվիլին Reuters-ի հետ զրույցի ժամանակ:

Վրաստանի նորընտիր նախագահը հայտարարում է, որ ցանկանում է Վրաստանը տեսնեն ոչ թե Ռուսական պրիզմայով, այլ որպես հնագույն երկիր, որը հնարավորություն ունի շատ բան առաջարկել մնացած երկրներին:

Զուրաբիշվիլին հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ սեփական անձի բարձրացումը նրան կաջակցի Վրաստանի կողմից Ռուսաստանին ընդիմանալու գործում: