Ռուսաստանի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել Ուկրաինայի հանրային հեռարձակողի և «Դնեպրի» ռադիոյի շենքում
Ռուսաստանի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել Ուկրաինայի հանրային հեռարձակողի և «Դնեպրի» ռադիոյի շենքում

Ռուսաստանը զանգվածային հարձակում է սկսել ուկրաինական Դնեպր քաղաքի վրա՝ վնասելով Հանրային հեռարձակողի, «Սուսպիլնե»-ի և «Ռադիո Դնեպր»-ի շենքերը։

Հարձակման հետևանքով վիրավորվել է առնվազն երկու մարդ, մի քանի վայրերում հրդեհներ են բռնկվել։ Վնասվել են բնակելի շենքեր և ենթակառուցվածքներ։

«Սուսպիլնե»-ի կողմից տարածված հայտարարության մեջ նշվում է, որ իրենց շենքը դեռևս այրվում է, կոտրված են պատուհանները, վնասվել են շենքի հատակն ու տանիքը։ Նրանց խոսքով՝ հարձակման պահին շենքում աշխատակիցներ չեն եղել։

Բացի այդ, հարձակման հետևանքով վնասվել է Դնեպրի երկաթուղային կայարանը։

Խարկովի վրա հարձակման հետևանքով զոհվել է առնվազն մեկ մարդ, վիրավորվել է ինը քաղաքացի։

Ընդհանուր առմամբ, Ռուսաստանը գիշերը Ուկրաինայի վրա արձակել է 114 անօդաչու թռչող սարք և չորս հրթիռ, որոնցից 70-ը «Շահեդ» անօդաչու թռչող սարք էին։