Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները հանդիպում են Ստամբուլում
Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները հանդիպում են Ստամբուլում

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երրորդ փուլն է անցկացվում Ստամբուլում, այս անգամ՝ Չիրագ պալատում։

Ե՛վ ուկրաինական, և՛ ռուսական պատվիրակությունները արդեն ժամանել են Թուրքիա։

«Այսօր Թուրքիայում նախատեսված բանակցություններում ուկրաինական ներկայացուցիչները կրկին կպնդեն անհապաղ և լիակատար հրադադարի անհրաժեշտության մասին, մասնավորապես՝ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա նման հարձակումների դեպքում», – ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Տարբեր լրատվամիջոցների տվյալներով՝ հրադադարի պահանջից բացի, ուկրաինական կողմը մտադիր է օրակարգում դնել ղեկավարության մակարդակով հանդիպում։