Ռուսաստանի և նրա օկուպացնող ռեժիմի ներկայացուցիչների ապակառուցողական դիրքորոշման պատճառով, չի հաջողվել քննարկել փախստականների վերադարձի հարցը
Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածում Ժնևի միջազգային բանակցությունների 46-րդ փուլի հետ կապված:
Ինչպես նշված է գերատեսչության հայտարարությունում, հատկապես ընդգծվել է կոնֆլիկտից տուժած բնակչության հումանիտար խնդիրների լուծման անհրաժեշտությունը:
Վրաստանի պատվիրակությունը մանրամասն զրուցել է Ռուսաստանի Դաշնոթյան կողմից Աբխազիայի և Ցխինվալիի շրջանների անօրեն օկուպացիայի և փաստացի բռնագրավման գործընթացի ծանր հետևանքների մասին՝ տեղի բնակչության համար:
Ընդգծվել է նաև Ռուսաստանի կողմից Վրաստանի օկուպացված տարածքների սպառազինման գործընթացները, հաճախակի դարձած զորավարժությունները և Վրաստանի օդային տարածքի խախտման փաստերը: Վրաց մասնակիցները զրուցել են օկուպացված գոտում փշալարերի ամրացման և Ատոց գյուղի մոտ արհեստական պատնեշների տեղադրման մասին:
«Ռուսաստանի և նրա օկուպացնող ռեժիմի ներկայացուցիչների ապակառուցողական դիրքորոշման պատճառով, չի հաջողվել քննարկել օրակարգի կարևորագույն թեմաներից մեկը՝ էթնիկ բնաջնջման արդյունքում Աբխազիայի և Ցխինվալիի շրջաններից բռնի տեղահանված անձանց և փախստականների անվտանգ և արժանի վերադարձը: Նշված հարցի քննարկումից խուսափելու նպատակով Մոսկվայի, Սոխումիի և Ցխինվալիի մասնակիցները լքել են բանակցությունները:
Բանակցությունների հերթական փուլը կայանալու է 2019 թվականի ապրիլի 2-3-ին»,- նշված է Վրաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունում:
Ժնևի միջազգային բանակցություններն ստեղծվել են 2008 թվականի Օգոստոսի 12-ի հրադադարի մասին պայմանագրի հիման վրա: