Ռուսաստանի և Իրանի նախագահները քննարկել են Իրանի միջուկային ծրագիրը
Ռուսաստանի և Իրանի նախագահները քննարկել են Իրանի միջուկային ծրագիրը

Իրանի և Ռուսաստանի նախագահները քննարկել են Իրանի միջուկային ծրագիրը։

Կրեմլը հայտնել է, որ երկու երկրների ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են նաև Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը։

Ռուսաստանի և Իրանի նախագահները համաձայնել են երկկողմ հանդիպում անցկացնել Չինաստանում կայանալիք Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում։