Ռուսաստանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարները այսօր հանդիպելու են Մոսկվայում
Ռուսաստանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարները այսօր կհանդիպեն Մոսկվայում, քննարկելու Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագրի իրագործումը:
Ըստ ռուսական լրատվամիջոցների, Սերգեյ Լավրովը և Արա Այվազյանը կքննարկեն նաև երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր:
Հանդիպումը փակ կլինի մամուլի համար: