ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն

21:56, 04.07.2025

Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիռկինին կանչել են Հայաստանի արտաքին գործերի նախարարություն։ Ռուսական մեդիայի տեղեկություններով՝ դիվանագետին հանձնել են բողոքի նոտա՝ կապված Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի վերջին ներքաղաքական գործընթացների վերաբերյալ հնչած «հայտարարությունների» հետ։

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Երևանը իր դժգոհությունն արտահայտել է ռուսական կողմին դիվանագիտական ուղիներով՝ կապված ռուսական կողմից արված գնահատականների հետ։

Երևանը հայտնել է, որ խիստ բողոք է ներկայացրել ռուսական մեդիայում տարածված, «բացահայտ ոչ բարեկամական» և «հաճախ թշնամական» հռետորաբանության, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության որոշ պաշտոնյաների և փորձագետների նմանատիպ հայտարարությունների կապակցությամբ։

Բողոքի նոտայում ընդգծվել է, որ Ռուսաստանի պետական հեռուստատեսության ուղիղ եթերում հնչած վիրավորական արտահայտությունները, ինչպես նաև Հայաստանի իշխանությունների գործունեության հասցեին հարձակումները՝ ամբողջովին անընդունելի են։ Նշված է նաև, որ Ռուսաստանի Դաշնության պետական դումայի առանձին պատգամավորների մեկնաբանությունները և հայտարարությունները Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից պետական հեղաշրջման փորձը կանխելու նպատակով իրականացված իրավական գործողությունների վերաբերյալ ոչ միայն զարմանք, այլև վրդովմունք են առաջացնում։

Նմանատիպ