Ռուսաստանի, Բելառուսի և արևմտյան երկրների միջև գերիների փոխանակումը Անկարայում ավարտվել է

22:01, 01.08.2024

Ռուսաստանի, Բելառուսի և արևմտյան երկրների միջև գերիների փոխանակումը Անկարայում ավարտվել է։

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ փոխանակման գործընթացին ընդհանուր առմամբ մասնակցել է 26 մարդ։

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ռուսաստանը 16 մարդու է հանձնել արևմտյան երկրներին։ Նրանց թվում են քաղաքական գործիչներ Իլյա Յաշինը և Վլադիմիր Կարա-Մուրզան, ինչպես նաև Ռուսաստանի ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի շտաբի նախկին ղեկավարներ Լիլիա Չանիշևան, Քսենիա Ֆադեևան և Վադիմ Օստանինը; լրագրողներ Էվան Գերշկովիչը և Ալսու Կուրմաշովան, նկարիչ Սաշա Սկոչիլենկոն, լրագրող Անդրեյ Պիվովարովը, Գերմանիայի 19-ամյա քաղաքացի Քևին Լիքը, ԱՄՆ նախկին ռազմական սպա Փոլ Ուելանը։ Նաեւ՝ մարդու իրավունքների պաշտպան Օլեգ Օրլովը, Դիտեր Վորոնինը, Պատրիկ Շիոբելը և Սանկտ Պետերբուրգի հեծանվային ակտիվիստ Գերման Մոյեսը։

Բացի այդ, Մինսկն ազատ է արձակել նախագահ Լուկաշենկոյի կողմից ներում շնորհված Գերմանիայի քաղաքացի Ռիկո Կրիգերին։

Գերմանիան Ռուսաստանին է հանձնել Վրաստանի քաղաքացի Զելիմխան Խանգոշվիլիի սպանության համար դատապարտված Վադիմ Կրասիկովին։ Նաև Պավել Ռուբցովը, ով գտնվում է Լեհաստանի բանտում, հանձնվել է Ռուսաստանին. Նորվեգիայում ձերբակալված և լրտեսության մեջ մեղադրվող Միխայիլ Միկուշինը, ով բրազիլացի է ձևանում, ինչպես նաև ամուսիններ Արտիո և Աննա Դուլցևները, որոնք խոստովանել են, որ լրտեսություն են կատարել Ռուսաստանի օգտին և իրենց պատիժը կրում էին Սլովենիայում։

Բացի այդ, ԱՄՆ-ը Ռուսաստանին է հանձնել երեք տղամարդու, ովքեր գտնվում էին ԱՄՆ բանտերում՝ Ռոման Սելեզնևին, Վլադիլավ Կլյուշինին և Վադիմ Կոնոշենկոյին։

Թուրքական ալիքները հայտնում են, որ կար երկու երեխա։ Խոսքը, ենթադրաբար, Սլովենիայում դատապարտված ամուսինների անչափահաս երեխաների մասին է։

Նմանատիպ