Ռուսաստանի արտաքին հետախուզությունը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պատրաստվում է զորքեր տեղակայել Օդեսայի մարզում՝ Մերձդնեստրը վախեցնելու համար
ՆԱՏՕ-ն պատրաստվում է զորքեր տեղակայել Օդեսայի մարզում՝ Մերձդնեստրը վախեցնելու համար,- ասվում է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։
Հայտարարության համաձայն՝ Եվրամիությունը վճռականորեն տրամադրված է օկուպացնել Մոլդովան։ Սա տեղի է ունենում ռուսաֆոբ քաղաքականության շրջանակներում։
«Նրանք պլանավորում են դա անել ցանկացած գնով, այդ թվում՝ զորքեր մտցնելով և երկրի փաստացի օկուպացիայով։ Այս փուլում Ռումինիայում՝ Մոլդովայի սահմանների մոտ, կենտրոնացվում է ՆԱՏՕ-ի երկրների զինված ուժերի ստորաբաժանումները։ Ուկրաինայի Օդեսայի մարզում պատրաստվում է ՆԱՏՕ-ի «դեսանտը»՝ Մերձդնեստրը վախեցնելու համար։ Հասանելի տեղեկությունների համաձայն՝ Ֆրանսիայից և Մեծ Բրիտանիայից արդեն ժամանել է պրոֆեսիոնալ զինվորականների առաջին խումբը», – նշվում է հայտարարության մեջ։