Ադրբեջանի դեսպանը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն։ Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ «Ադրբեջանի դեսպանի կանչը երկրի արտաքին գործերի նախարարություն կապված է Բաքվում տեղի ունեցած անբարյացակամ գործողությունների և լրագրողների անօրինական ձերբակալության հետ»։
Նախկինում հաղորդվել էր, որ ոստիկանությունը մտել է Բաքվում գտնվող ռուսական «Սպուտնիկ» լրատվական գործակալության գրասենյակ։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ իրավապահ մարմինները ձերբակալել են գործակալությունում աշխատող Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության երկու աշխատակցի։