Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը իր վրդովմունքն է արտահայտել Էրգնեթիի հանդիպման տապալման կապակցությամբ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը իր վրդովմունքն է արտահայտել, Էրգնեթիում միջադեպերի կանխարգելման և դրանց վրա արձագանքման մեխանիզմների շրջանակներում, սեպտեմբերի 14-ին ծրագրված հանդիպման տապալման կապակցությամբ: Այս մասին ասված է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարության մեջ:
Ռուսական կողմը հանդիպման տապալման պատճառ է բերում, օրակարգում Թբիլիսիի պահանջով, այսպես կոչված Հարավային Օսիայի համար անընդունելի հարցեր մտցնելը:
«Պատճառը այն էր, որ մասնակիցների կողմից նախապես համաձայնեցված օրակարգում, Թբիլիսիի պահանջով, օսական կողմի համար մտցրել են անընդունելի, քաղաքականացված կետեր: Բացի այդ, հայտնի է դարձել, որ Վրաստանը ինտերպոլի գծով միջազգային որոնում է հայտարարել, Հարավային Օսիայի երկու քաղաքացու նկատմամբ: Այդ գործողությունը ստիպել է Հարավային Օսիայի պատվիրակությանը, լքել հանդիպումը»,-ասված է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կայք էջում հրապարակված հայտարարության մեջ:
Ռուսական կողմը նշում է, որ «Վրաստանի սադրիչ գործողությունները» նախկինում արդեն առաջացրել է նման հանդիպում Գալիում:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը նշում է, որ «Ցխինվալին չի հրաժարվում միջադեպերի կանխարգելման և դրանց վրա արձագանքման մեխանիզմների շրջանակներում հանդիպումներին մասնակցելուց»:
Հեղինակ -
Edgar Barsegyan