Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն. Սերգեյ Լավրովը և Մարկո Ռուբիոն արդյունավետ հեռախոսազրույց են ունեցել

11:16, 28.04.2025

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի միջև տեղի է ունեցել արդյունավետ հեռախոսազրույց։

«Ապրիլի 27-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի միջև։ Շարունակվել է կարծիքների արդյունավետ փոխանակում ռուս-ամերիկյան քաղաքական երկխոսության հիմնական ասպեկտների շուրջ, որը վերջերս զգալիորեն ակտիվացել է։ Հիմնական ուշադրությունը դարձվել է ուկրաինական ճգնաժամի հարցին։ Քննարկվել են նաև մի շարք այլ միջազգային հարցեր», – ասվում է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, ինչպես նշված է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, կողմերը համաձայնության են եկել, որ շփումները կշարունակվեն բոլոր մակարդակներում։

Նմանատիպ