Ռուսաստանի ԱԳՆ - Ժնևի բանակցությունների հերթական փուլն ստվերել են հունիսի 20-21-ին Թբիլիսիում զարգացած իրադարձությունները
Ռուսաստանի ԱԳՆ - Ժնևի բանակցությունների հերթական փուլն ստվերել են հունիսի 20-21-ին Թբիլիսիում զարգացած իրադարձությունները

Ռուսաստանի արտաքին գերատեսչությունը տեղեկություն է տարածում Անդրկովկասում կայունության և անվտանգության խորհրդակցությունների հերթական փուլի մասին:

Ինչպես նշված է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կայքէջում հրապարակված հայտարարությունում, «միջազգային բանակցությունների հերթական փուլն ստվերել են հունիսի 20-ին և 21-ին Թբիլիսիում զարգացած իրադարձությունները»:

«Ռուսաստանը համապատասխան գնահատական է տվել տեղի ունեցածին և դրսևորել ադեկվատ արձագանք: Կոչ ենք անում չստեղծեն լրացուցիչ խնդիրներ Ժնևի դաշտում, որպեսզի տրվի հնարավորություն շարունակելու բարդ, սակայն առանձնապես պահանջված բանակցությունների գործընթացը»,- ասվում է Ռուսաստանի արտաքին գերատեսչության հայտարարությունում:

Ընդգծվում է նաև, որ «բանակցության ժամանակ հաստատվել է, որ ուժ չկիրառելու մասին փաստաթղթի ընդունման շուրջ աշխատանքը շարունակելու հնարավոր առաջիկայում չկա»:

«Ռուսաստանի, Աբխազիայի և Հարավային Օսեթիայի պատվիրակությունները պատրաստակամություն են հայտնել կրկին պահանջել համապատասխան փաստաթղթի ընդունում, որը Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման համար ունի որոշիչ նշանակություն: Նշվել է նաև, որ Վրաստանի կողմից ՆԱՏՕ-ի հետ համագործակցության խորացումը, Թբիլիսիի ոչ բարեկամական հռետորաբանության ֆոնին Մոսկվայում, Ցխինվալիում և Սոխումիում համարում են տարածաշրջանային անվտանգության համար իրական վտանգ»:

Ռուսաստանի արտաքին գերատեսչությունում հայտարարում են, որ «բանակցություններին քննարկվել է Աբխազիայի, Հարավային Օսեթիայի և Վրաստանի սահմաններին առկա վիճակը»:

Սույն հայտարարության համաձայն, միջազգային բանակցությունների 49-րդ փուլը նախատեսված է հոկտեմբերին: