Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտնում է, որ Դոնալդ Թրամփի թիմը ցանկություն է հայտնել վերսկսել Ռուսաստանի հետ երկխոսությունը

18:58, 10.02.2025

Դոնալդ Թրամփի թիմը հետաքրքրություն է հայտնել Ռուսաստանի հետ երկխոսությունը վերսկսելու հարցում, հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։

Ռյաբկովի խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է այս երկխոսությանը։

«Մենք պատրաստ ենք երկխոսության, ինչի մասին բազմիցս ասվել է, այդ թվում՝ քննարկել Ուկրաինայում լուծվելիք հարցերը, բայց միայն հավասար հիմունքներով՝ ընդունելի երկու կողմերի համար»,- նշել է Ռյաբկովը։

Ռուսաստանի փոխարտգործնախարարի խոսքով՝ արտաքին գործերի նախարարությունների միջեւ որոշակի փոխգործակցություն է տեղի ունենում։

Բացի այդ, Ռյաբկովը նշել է, որ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպում ներկայումս նախատեսված չէ, թեև, նրա կարծիքով, պայմանավորվածություններ կլինեն։

Ռյաբկովի խոսքով՝ Մոսկվան բազմիցս ասել է, որ երկու երկրների հարաբերությունները խզման եզրին են եղել, սակայն նոր վարչակազմի օրոք դրանք կարգավորելու փոքր հնարավորություն կա։

«Արդյո՞ք ԱՄՆ ներկայացուցիչները կօգտվեն այս հնարավորությունից՝ կախված է բացառապես նրանցից»,- ասել է Ռյաբկովը։

Նմանատիպ