Ռուսաստանը զանգվածային հարձակում է սկսել Զապոռոժյեի մարզի վրա, զոհվել է առնվազն մեկ մարդ, կան վիրավորներ

10:20, 09.09.2025

Ռուսաստանը զանգվածային հարձակում է սկսել Զապոռոժյեի մարզի վրա։ Արդյունքում, առնվազն մեկ մարդ զոհվել է, կան նաև վիրավորներ։

Ըստ ուկրաինական լրատվամիջոցների, Ռուսաստանը գիշերը 80 անօդաչու թռչող սարք է արձակել Ուկրաինայի տարածք։

Հարձակման հետևանքով Զապորոժիեի մարզում վնասվել են բնակելի շենքեր, մասնավոր տներ և տարբեր շինություններ։ Անօդաչու թռչող սարքի ընկնելու հետևանքով հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայրում աշխատում են փրկարարական խմբերը։

Նմանատիպ