Ռուսաստանը Ուկրաինա է ուղարկել 112 անօդաչու թռչող սարք, որոնցից 81-ը ոչնչացվել են Ուկրաինայի պաշտպանության ուժերի կողմից

15:11, 07.02.2025

Ռուսաստանը մեկ գիշերվա ընթացքում Ուկրաինա է բաց թողել 112 անօդաչու թռչող սարք, որոնցից 81-ը ոչնչացվել են Ուկրաինայի պաշտպանության ուժերի կողմից։ Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։

ԶԼՄ-ների տվյալներով՝ հարձակումները տեղի են ունեցել Խարկովի, Պոլտավայի, Սումիի, Կիևի, Չերկասի, Կիրովոգրադի, Ժիտոմիրի և Խմելնիցկի շրջաններում։

Ուկրաինայի գլխավոր դատախազության տվյալներով՝ Սումիի շրջանում 13 «Շահիդ» անօդաչու թռչող սարք են խոցել։ Հարձակման հետևանքով զոհվել է երեք մարդ, վնասվել են բնակելի շենքեր։

Նմանատիպ