Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 539 անօդաչու սարք և 11 հրթիռ․ առնվազն 23 մարդ վիրավորվել է, հարձակման հիմնական թիրախը Կիևն էր

11:25, 04.07.2025

Ռուսաստանը գիշերը Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 539 անօդաչու սարք և 11 տարբեր տեսակի հրթիռ։ Ուկրաինայի օդային ուժերին հաջողվել է խոցել 478-ը։

Ուկրաինայի օդուժի տվյալներով՝ հարվածները հասցվել են ութ տարբեր վայրերում, իսկ անօդաչուների բեկորները ընկել են 33 վայրում։

Նրանց հաղորդմամբ՝ ռուսական կողմը կիրառել է «Շահեդ» և այլ տեսակի 539 անօդաչու սարք, մեկ օդա-բալիստիկ Х-47 М2 «Կինժալ» հրթիռ, վեց «Իսկանդեր» М/KN-23 տեսակի բալիստիկ հրթիռ և չորս «Իսկանդեր-K» թևավոր հրթիռ։

Հարձակման հիմնական թիրախը եղել է Կիևը։

Կիևի վրա իրականացված զանգվածային հարձակման արդյունքում վիրավորվել է առնվազն 23 մարդ, վնասվել են բնակելի շենքեր, կրթական և բժշկական հաստատություններ, ինչպես նաև տրանսպորտային ենթակառուցվածք։

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի խոսքով՝ հարձակման հետևանքով վնասվել է շտապօգնության հինգ մեքենա, որոնք տանում էին վիրավոր քաղաքացիներին հիվանդանոց։

Նմանատիպ