Ռուսաստանը ծովային տարածքներում, այդ թվում Սև ծովում սկսում է զորավարժություններ
Ռուսաստանը ծովային տարածքներում, այդ թվում Սև ծովում սկսում է զորավարժություններ

Ռուսաստանը սկսում է ռազմավարական ռազմական ուժերի զորավարժությունները: Վարժանքները կանցկացվեն հոկտեմբերի 15-ից 17-ը: Դրանց մասնակցելու է մոտ 12000 զինվորական: Լրատվությունն այս մասին տարածում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

«Մոտ 12 հազար զինվոր և սպա ներգրավվելու են մարտական ​​պատրաստությանը: Բացի այդ, զորավարժություններին ներգրավված կլինեն ռազմավարական հրթիռային ուժերի 213 կայաններ, մինչև 105 թռչող սարք և հինգ սուզանավ»,- ասված է Ռուսաստանի ՊՆ-ի հաղորդագրության մեջ:

Նրանց փոխանցմամբ, վարժանքների ընթացքում գործարկվելու են բալիստիկ և թևավոր հրթիռներ:

«Զորավարժությունները կանցկացվեն ծովային տարածքներում ՝Բարենցի, Բալթյան, Սև, Օխոտի և Կասպից ծովերում»,- ասված է Ռուսաստանի ՊՆ-ի հաղորդագրության մեջ: