Ռուսաստանը ստորագրել է մաքսային վերահսկման և վարչարարության մասին համաձայնագիրը. Զուրաբ Աբաշիձե
Ռուսաստանը ստորագրել է մաքսային վերահսկման և վարչարարության մասին համաձայնագիրը. Զուրաբ Աբաշիձե

Ռուսաստանը ստորագրել է մաքսային վերահսկման և վարչարարության մասին համաձայնագիրը: Այս մասին Առաջին ալիքի հետ զրույցում հայտնել է Ռուսաստանի հետ հարաբերության հարցերում Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն:

Նրա խոսքով, փաստաթուղթը ստորագրվել է երեկ: Շվեյցարական SGS ընկերության հետ 2011 թվականին մշակված պայմանագիրը նկատի ունի կողմերի միջև մոնիտորինգի մասին համաձայնություն, որը հաշվի է առնում մաքսային միջանցքների չեզոք մոնիտորինգի կողմից վերահսկում:

Վրացական կողմը փաստաթուղթը ստորագրել է նախորդ տարվա դեկտեմբերին և դրանից հետո նույնը պահանջում էր ռուսական կողմից:

Ռուսաստանի հետ հարաբերության հարցերում Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն համարում է, որ նշված փաստը նախապայման է, որպեսզի մայիսի 24-ին Պրահայում նշանակված Աբաշիձե-Կարասին հանդիպման արվեն կոնկրետ ուղղությամբ քայլեր: