Ռուսաստանը սպառնում է հարևան երկրներին, այդ թվում Վրաստանին. ԱՄՆ-ի պետքարտուղարություն
Ռուսաստանը սպառնում է հարևան երկրներին, այդ թվում Վրաստանին. ԱՄՆ-ի պետքարտուղարություն

Ռուսաստանը սպառնում է հարևան երկրներին, այդ թվում Վրաստանին: Համապատասխան հայտարարությունը, ԱՄՆ-ի պետքարտուղարության մամլո խոսնակ Հեդեր Նաուերտը հրապարակել է իր Twiiter-ի էջում:

«NATO-ն այսօր ավելի հրատապ է, քան երբևիցե, սառը պատերազմից հետո: Այսօր մենք ուշադրությունը կենտրոնացնում ենք Ռուսաստանի շարունակական ագրեսիայի և հնարավորությունների վրա, որը նպատակաուղղված է հարևան երկրներ ներխուժելուն: Ռուսաստանը ապակայունացնող դեր է խաղում ՈՒկրաինայում, Վրաստանում և Սիրիայում: NATO-ն ռազմական պաշտպանական դաշինք է, որին սպառնում են»,-գրում է Նաուերտը:

Հիշեցնենք, որ այս րոպեներին Բրյուսելում պաշտոնական այցով գտնվում է ԱՄՆ-ի նորանշանակ պետքարտուղար, Մայք Պոմպեոն, որը հանդիպում է դաշինքի գլխավոր քարտուղարին: Բանակցությունների հիմնական թեման՝ Ռուսաստանից բխող սպառնալիքների վրա NATO-ի պատասխան քայլերը: