Ռուսաստանը փակել է Քերչի նեղուցը. Ռուսական մամուլ
Ռուսաստանը փակել է Քերչի նեղուցը. Ռուսական մամուլ

Ռուսական մամուլի փոխանցմամբ, Քերչի նեղուցում արգելվել է քաղաքացիական նավերի տեղաշարժը: Դրա պատճառը անվանվում է ուկրաինական կողմից սպասվող սադրանքները:

Զուգահեռաբար «ուկրաինասկայա պրավդան» գրում է, որ դեպի Քերչի նեղուց ուղևորվող նավերը կանգնեցնելու համար Ռուսաստանը ուղարկել է ռազմական ուղղաթիռներ: Մինչ այդ ռուսական մամուլը գրում էր, որ դեպի Քերչի նեղուց է տեղաշարժվում երկու ուկրանական նավակ:

Հիշեցնենք, այսօր առավոտյան Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը տարածել էր լրատվություն, որի համաձայն երեք ուկրաինական նավ անօրեն հատել էր Ռուսաստանի սահմանը: Իր հերթին ուկրաինական կողմը պնդում է, որ ռուսական կողմը տեղյակ էր Ոդեսայից Մարիուոպոլ տեղափոխվող նավերի մասին, սակայն ռուսական նավը այնուամենայնիվ հարձակվել էր նրանց վրա: