Ռուսաստանը պետք է դադարեցնի իր անօրեն գործողությունները. Լինաս Լինկևիչուս
Ռուսաստանը պետք է դադարեցնի իր անօրեն գործողությունները. Լինաս Լինկևիչուս

Գուգուտիանթկարի գյուղում տեղի ունեցող իրադարձություններին իր թվիթերի էջին արձագանքել է Լիտվայի արտաքին գործերի նախարար, Լինաս Լինկևիչուսը և դատապարտել Ռուսաստանի գործողությունները:

«Մտահոգված եմ Գուգուտիանթկարիում տեղի ունեցող բորդերիզացիայի վերսկսման պատճառով: Գործընթացը, որը նախաձեռնված է Ցխինվալում Ռուսաստանի կողմից աջակցություն վայելող այսպես կոչված իշխանությունների կողմից, բարդացնում է իրավիճակը անվտանգության տեսանկյունից, խափանում է մարդկանց միջև կապերի հաստատումը և ստեղծում անկայուն վիճակ: Ռուսաստանը պետք է դադարեցնի իր անօրեն գործողությունները»,-գրել է Լինաս Լինկևիչուսը: