Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հյուսիսային Կորեայի հարցով համաձայնությանը. Սերգեյ Լավրով
Ռուսաստանը ողջունում է Հյուսիսային և Հարավային Կորեաների, ինչպես նաև Փհենյանի և Վաշինգտոնի միջև կապերի զարգացմանը,-այս հայտարարությունը արել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը՝ Փհենյանում, Հյուսիսկորեացի գործընկերոջ հետ հանդիպումից հետո:
Սերգեյ Լավրովի խոսքերով, Մոսկվան պատրաստ է աջակցել Հյուսիսային Կորեայի հարցով համաձայնությանը:
«Շատ կարևոր է, որ այդ կապերի նկատմամբ լինի դելիկատ դիրքորոշում: Չպետք է տեղի ունենան գործողությունների արհեստական փոփոխումներ: Դրան հարկավոր է ժամանակ և փաթեթի մանրամասն համաձայնեցում, որը սահմանելու է ոչ միայն Կորեայի թերակղզու միջուկային զինաթափումը, այլ ապահովելու է, ամբողջ հյուսիս-արևելյան ասիայում կայուն խաղաղությունը և կայունությունը»,-նշել է Լավրովը:
Հեղինակ -
Edgar Barsegyan