Ռուսաստանը մոտ 400 անօդաչու թռչող սարք և բալիստիկ հրթիռ է արձակել Ուկրաինայի ուղղությամբ
Գիշերը Ռուսաստանը Ուկրաինայի վրա հերթական զանգվածային հարձակումն է իրականացրել՝ արձակելով մոտ 400 դրոն և բալիստիկ հրթիռ։ Այս մասին հաղորդում է ուկրաինական մամուլը։
Ուկրաինայի օդային պաշտպանության ծառայության տվյալներով՝ հաջողվել է խոցել 198 դրոն։
Վինիցա քաղաքին հասցված հարձակման արդյունքում վիրավորվել է 8 մարդ, վնասվել է քաղաքացիական ենթակառուցվածքը։ Մեկ օբյեկտում բռնկվել է հրդեհ։
Բացի այդ, ուկրաինական մամուլի տվյալներով՝ Ռուսաստանը Կրիվոյ Ռոգ քաղաքի վրա իրականացրել է համակցված հարձակում՝ միաժամանակ օգտագործելով բալիստիկ հրթիռ և «Շահեդ» տեսակի 28 դրոն։
Հարվածների հետևանքով վիրավորվել է մեկ դեռահաս, վնասվել է արդյունաբերական ձեռնարկություն, բնակչությունն մնացել է առանց էլեկտրաէներգիայի։
Ռուսաստանը հարձակում է իրականացրել նաև Կրամատորսկ քաղաքի վրա։ Հարձակման հետևանքով բազմահարկ շենքում հրդեհ է բռնկվել։ Խոշոր հարձակում է իրականացվել նաև Խարկովի վրա։ Վիրավորվել է երեք մարդ։