Ռուսաստանը մեկ գիշերվա ընթացքում 77 անօդաչու թռչող սարք է ուղարկել Ուկրաինա, որոնցից 56-ը ոչնչացվել են Ուկրաինայի պաշտպանության ուժերի կողմից
UKRAINE - APRIL 16: Soldiers of the Armed Forces of Ukraine from the unit of the mobile air defense group shoot down enemy drones using the ZU-23-2 Soviet 23-mm twin anti-aircraft gun on April 16, 2024 in an undisclosed location in Ukraine. (Photo by Kostiantyn Liberov/Libkos/Getty Images)
Ռուսաստանը մեկ գիշերվա ընթացքում 77 անօդաչու թռչող սարք է ուղարկել Ուկրաինա, որոնցից 56-ը ոչնչացվել են Ուկրաինայի պաշտպանության ուժերի կողմից։ Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։
Լրատվամիջոցների տվյալներով՝ հարձակումներն իրականացվել են Խարկովի, Պոլտավայի, Սումիի, Կիևի, Չերկասի, Չեռնիգովի, Ժիտոմիրի, Վիննիցայի, Զապորոժիեի, Դնեպրոպետրովսկի և Օդեսայի շրջաններում։
Բացի այդ, վերջին 24 ժամվա ընթացքում Ռուսաստանը հարձակում է ձեռնարկել Օդեսայի շրջանի վրա, որի արդյունքում մեկ մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել։
Օդեսայի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերի խոսքով՝ հարձակման հետեւանքով վնասվել են բնակելի շենքեր, խանութներ, սրճարաններ։