Ռուսաստանը լայնածավալ հարձակում է սկսել Խարկովի վրա, կան վիրավորներ

10:07, 06.06.2025

Ռուսաստանը զանգվածային հարձակում է սկսել Խարկովի վրա, կան վիրավորներ։ Ուկրաինական լրատվամիջոցները հաղորդում են։

Խարկովի մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովի խոսքով՝ հարձակման հետևանքով վիրավորվել է երեք մարդ։ Քաղաքի մի մասը մնացել է առանց ջրի և էլեկտրաէներգիայի։

Նրա խոսքով՝ քաղաքում տեղի է ունեցել 15 պայթյուն, որոնց հետևանքով վնասվել են բնակելի շենքեր։

Խարկովի մարզային վարչակազմի ղեկավարը կոչ է արել բնակչությանը մնալ ապաստարաններում։

Նմանատիպ