Ռուսաստանը լայնածավալ հարձակում է սկսել Ուկրաինայի մի քանի շրջանների վրա, կան զոհեր և վիրավորներ
Գիշերը Ռուսաստանը զանգվածային հարձակում է իրականացրել Ուկրաինայի մի քանի շրջանների վրա։ Կան զոհեր և վիրավորներ։
Պայթյունների ձայներ են լսվել Կիևում, Կրոպիվնիցկիում, Խերսոնում և Նիկոլաևում։
Չերնովցու մարզի վրա հարձակման հետևանքով զոհվել է երկու մարդ։ Մի քանի վայրում հրդեհ է բռնկվել։
Խարկովի վրա հարձակման հետևանքով երկու մարդ վիրավորվել է։ Վնասվել են բազմաբնակարան շենքեր և կարևոր ենթակառուցվածքային օբյեկտ։ Իշխանությունները հորդորում են քաղաքացիներին մնալ ապաստարաններում։
Ռուսաստանի կողմից Լվով ուղարկված դրոնը բախվել է բնակելի շենքի։