Ռուսաստանը, Իրանը և Չինաստանը համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն
Ռուսաստանը, Իրանը և Չինաստանը համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն՝ խորացնելու ռազմական փոխվստահությունը։ Լրատվամիջոցների տվյալներով՝ այս մասին հայտարարել է Չինաստանի պաշտպանության նախարարությունը։
Սպասվում է, որ զորավարժությունները կսկսվեն վաղը Իրանի հարավարևելյան Չաբահար նավահանգստում։
Ինչպես հայտնի է, զորավարժությունները ներառում են ծովային թիրախների խոցման, վնասների վերահսկման, համատեղ որոնողափրկարարական դասընթացներ, որոնց նպատակն է խորացնել ռազմական փոխվստահությունը և գործնական համագործակցությունը մասնակից երկրների բանակների միջև։
Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը նմանատիպ զորավարժություններ են անցկացնում ամեն տարի։ Վերջին համատեղ զորավարժություններն անցկացվել են Օմանի ծոցում անցյալ տարի։