Ռուսաստանը հերթական զանգվածային հրթիռային հարձակումն է իրականացրել Ուկրաինայի շրջանների վրա

12:05, 29.03.2024

Ռուսաստանը հերթական զանգվածային հրթիռային հարձակումն է իրականացրել Ուկրաինայի շրջանների վրա:

Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ռուսաստանը հարձակվել է էներգետիկ օբյեկտների վրա։

«Կենտրոնական և արևմտյան շրջաններում վնասվել են ջերմաէլեկտրակայանները և հիդրոէլեկտրակայանները»,- ասված է Ուկրաինայի «Ուկրեներգո» պետական ​​էներգետիկ ընկերության հայտարարության մեջ։

Գիշերը ռուսական զորքերը միաժամանակ մի քանի ուղղություններից անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Ուկրաինայի վրա։ Պայթյունները տեղի են ունեցել Դնեպրի, Խմելնիցկիի և Իվանո-Ֆրանկովսկի շրջաններում։

Նմանատիպ