Ռուսաստանը հերթական զանգվածային հրթիռային հարձակումն է իրականացրել Ուկրաինայի շրջանների վրա
Ռուսաստանը հերթական զանգվածային հրթիռային հարձակումն է իրականացրել Ուկրաինայի շրջանների վրա:
Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ռուսաստանը հարձակվել է էներգետիկ օբյեկտների վրա։
«Կենտրոնական և արևմտյան շրջաններում վնասվել են ջերմաէլեկտրակայանները և հիդրոէլեկտրակայանները»,- ասված է Ուկրաինայի «Ուկրեներգո» պետական էներգետիկ ընկերության հայտարարության մեջ։
Գիշերը ռուսական զորքերը միաժամանակ մի քանի ուղղություններից անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Ուկրաինայի վրա։ Պայթյունները տեղի են ունեցել Դնեպրի, Խմելնիցկիի և Իվանո-Ֆրանկովսկի շրջաններում։