Ռուսաստանը հարձակվել է Զապոռոժյեի վրա, կան զոհեր

10:18, 23.01.2025

Ռուսաստանը ուշ գիշեր հարձակում է իրականացրել Զապոռոժյեի վրա, ինչի հետևանքով զոհվել է մեկ մարդ, վիրավորվել՝ 16-ը, այդ թվում՝ երկու երեխա։

Զապոռոժյեի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆեդորովի խոսքով՝ Զապոռոժյեում չորս պայթյուն է լսվել։

Օդային տագնապ է եղել նաև Կիևում։

Կիևի բնակիչներին կոչ են արել մնալ ապաստարաններում՝ ռուսական ուժերի կողմից անօդաչու թռչող սարքերի հարձակումների սպառնալիքի պատճառով։

Նմանատիպ