Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի և Ռումինիայի սահմանին գտնվող Օրլովկա անցակետի վրա
Երեկ գիշեր Ռուսաստանը հարձակվել է Օրլովկայի անցակետի վրա։ Այս մասին հայտնել են ուկրաինական լրատվամիջոցները։
Օրլովկայի անցակետը գտնվում է Օդեսայում՝ ուկրաինա-ռումինական սահմանին։
Հարձակման հետևանքով վնասվել են ենթակառուցվածքները։
Անցակետում աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են։ Վիրավորների մասին տեղեկություններ չկան։