Ռուսաստանը հարձակվել է Օդեսայի վրա, կան վիրավորներ

11:07, 13.02.2026

Ռուսաստանը լայնածավալ հարձակում է սկսել Օդեսայի վրա, որի հետևանքով վիրավորվել է առնվազն չորս մարդ, որոնցից մեկը ծանր վիճակում է։ Բնակչությունը մնացել է առանց էլեկտրաէներգիայի, ջեռուցման և ջրի։

Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ հարձակման հետևանքով վնասվել են Օդեսայի մարզի բնակելի, արդյունաբերական, էներգետիկ և նավահանգստային ենթակառուցվածքները։

Օդեսայի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը հայտարարել է, որ վերականգնողական աշխատանքներ են ընթանում։

Նմանատիպ