Ռուսաստանը հարձակվել է Կիևի վրա զանգվածային հրթիռային հարվածով․ վիրավորվել է առնվազն 21 մարդ
Ռուսաստանը զանգվածային հարձակում է իրականացրել Կիևի վրա։ Վիրավորվել է առնվազն 21 մարդ։
Բալիստիկ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարձակումները տեղի են ունեցել Կիևի մարզի վեց շրջաններում։ Հարձակման հետևանքով վնասվել է երկաթուղային ենթակառուցվածքը, և ուղևորատար գնացքների երթևեկությունը մասամբ սահմանափակվել է։
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ Դնեպրովսկի շրջանում անօդաչու սարքի բեկորները ընկել են բնակելի շենքերի բակերում և կրթական հաստատության տարածքում։
Շևչենկովսկի շրջանում անօդաչու սարքի բեկորները վնասել են ութհարկանի բնակելի շենք, իսկ Գոլոսեևսկի շրջանում վնասվել է բժշկական հաստատություն։