Ռուսաստանը հարձակվել է Կիևի վրա, մեկ մարդ զոհվել է
Ռուսաստանը հարձակվել է Կիևի վրա, մեկ մարդ զոհվել է

Ռուսաստանը հարձակվել է Կիևի վրա, մեկ մարդ զոհվել է, յոթը՝ վիրավորվել։

Այս մասին հայտնել են ուկրաինական լրատվամիջոցները։

Հարձակումների թիրախը Պեչերսկի և Դնեպրի շրջանների բնակելի շենքերն էին։

Ինչպես հայտարարել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն, Պեչերսկի շրջանի բարձրահարկ շենքում հրդեհ է բռնկվել, որը տարածվել է մի քանի հարկերում։ Դնեպրի շրջանում հրդեհ է բռնկվել 9-հարկանի բնակելի շենքի վերին հարկերում։

Հարձակումը տեղի է ունեցել նաև Կիևի մարզի Բելոցերկովսկի համայնքում։

«Ցավոք, կան վիրավորներ, և մեկ մարդ մահացել է», – ասել է Բելոցերկովսկի քաղաքային խորհրդի քարտուղարը։