Ռուսաստանը հարձակվել է Չեռնիգովի մարզի Նիժին քաղաքի վրա, մեկ փրկարար զոհվել է, երկուսը՝ վիրավորվել
Ռուսաստանը հարձակվել է Չեռնիգովի մարզի Նիժին քաղաքի վրա։
Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ թիրախը եղել է Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ստորաբաժանումը։
Անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել է մեկ փրկարար, երկու մարդ վիրավորվել է։
«Ագրեսորը կրկին հարձակվել է Նիժինի վրա։ Օգտագործելով անօդաչու թռչող սարքեր՝ «Շահեդ» և «Գերան», նրանք հարձակվել են Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ստորաբաժանումներից մեկի վրա։ Միջադեպը ցինիկ և դաժան է։ Փրկարարների վրա հարձակվել են Փրկարարների օրը։ 45-ամյա փրկարարը մահացել է ստացած վերքերից», – ասել է Չեռնիգովի մարզի ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավար Վյաչեսլավ Չաուսը։
Տեղեկության համար՝ սեպտեմբերի 17-ը Ուկրաինայում Փրկարարների օրն է։