Ռուսաստանը և Միացյալ Նահանգները փոխանակվեցին կալանավորներով
Ռուսաստանը և ԱՄՆ-ն փոխանակվեցին կալանավորներով։ Կալանավորների փոխանակումը տեղի է ունեցել Արաբական Միացյալ Էմիրություններում։
Ռուսաստանը, ըստ որոշ տեղեկությունների, Միացյալ Նահանգներին է արտահանձնել Քսենիա Կարելինային, որը Ռուսաստանում դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման՝ Ուկրաինայի զինված ուժերի համար միջոցներ հայթայթելու համար։
Վաշինգտոնը, իր հերթին, Մոսկվային հանձնեց Արթուր Պետրովին, որը ձերբակալվել էր արտահանման սահմանափակումները խախտելու մեղադրանքով։