Ռուսաստանը և Չինաստանը ռազմական ինքնաթիռներով համատեղ օդային պարեկություն են իրականացրել
Ռուսաստանը և Չինաստանը համատեղ օդային պարեկություն են իրականացրել ռազմական ինքնաթիռներով։
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ ռուսական Սու-30ՍՄ և Սու-35Ս կործանիչներն ուղեկցել են ՌԴ օդատիեզերական ուժերի և Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներին։
Ավիախումբը, որը բաղկացած է ռուսական օդատիեզերական ուժերի TU-95MS ռազմավարական ռմբակոծիչներից և Չինաստանի ռազմաօդային ուժերի Hun-6k ռազմավարական ռմբակոծիչներից, օդային պարեկություն է իրականացրել Չուկոտկայի, Բերինգի ծովերի և Հյուսիսային Խաղաղ օվկիանոսի ջրերի վրա:
Թռիչքի ընթացքում ռուս և չինական անձնակազմերը մշակել են համատեղ գործողությունների նոր տարածքում օդային պարեկության բոլոր փուլերում փոխգործակցության հարցեր։ Ռուսական և չինական ինքնաթիռների համատեղ թռիչքի տևողությունը ավելի քան հինգ ժամ էր։
ՌԴ ՊՆ տեղեկատվության համաձայն՝ ինքնաթիռները պարեկություն կատարելիս չեն խախտել այլ պետությունների օդային տարածքը, թեև երթուղու որոշ փուլերում ավիախումբն ուղեկցվել է օտարերկրյա երկրների կործանիչներով։
«Միջոցառումն իրականացվել է 2024 թվականի ռազմական համագործակցության ծրագրի իրականացման շրջանակներում և ուղղված չէ երրորդ երկրների դեմ»,- ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։