Ռուսաստանը դադարեցրել է բնական գազի մատակարարումը Նիդեռլանդներ
Ռուսաստանը դադարեցրել է բնական գազի մատակարարումը Նիդեռլանդներ:
«BBC»-ի փոխանցմամբ, ռուսական «Գազպրոմ» պետական ընկերությունը ամբողջությամբ դադարեցրել է բնական գազի մատակարարումը հոլանդական «Գաստեր» ընկերությանը այն բանից հետո, երբ Նիդեռլանդները հրաժարվել է բնական գազի դիմաց վճարել ռուսական ռուբլով։
«Ապրիլի 1-ից մատակարարվող գազի դիմաց վճարումը պետք է կատարվի ռուբլով՝ նոր ռեկվիզիտներով, ինչի մասին կապալառուները ժամանակին տեղեկացվել են», – ասվում է «Գազպրոմի» հաղորդագրության մեջ։
«BBC»-ի փոխանցմամբ, 2020 թվականին Նիդեռլանդներում գազի սպառումը կազմել է 36,6 միլիարդ խորանարդ մետր, որից 11,2 միլիարդ խորանարդ մետրը ներկրվել է Ռուսաստանից խողովակաշարով։
Մատակարարումների պակասը փոխհատուցելու համար հոլանդական բնական գազի փոխադրող «Gasunie» ընկերությունը շտապ կերպով հեղուկ բնական գազի տերմինալ է կառուցում Գրոնինգեն նահանգի Էմշավեն նավահանգստում։ Տերմինալները նախատեսված են տարեկան մինչև 8 միլիարդ խորանարդ մետր բնական գազ ստանալու համար։