Ռուսաստանը չորս սուզանավ է տեղակայել Ղրիմի նավահանգստից Սև ծով

13:39, 23.04.2022

Ռուսաստանը չորս սուզանավ է տեղակայել Ղրիմի նավահանգստից Սև ծով։ Այս մասին հայտարարել է Օդեսայի շրջանային ռազմական վարչակազմի ներկայացուցիչ Սերգեյ Բրատչուկը։

«Գիշերը Օդեսայում և տարածաշրջանում անցել է առանց ռմբակոծությունների, բայց օդային հարվածների ազդանշաններով։ Պաշտպանության ուժերը հուսալիորեն վերահսկում են իրավիճակը, ինչպես նաև իրականացնում են հակադիվերսիոն գործողություններ, գիտենք, որ հակառակորդը Սև ծով պարեկության համար ուղարկել է չորս սուզանավ, որոնք հագեցած են «տրամաչափի» հրթիռներով։ Այդ պատճառով հրթիռային հարվածի հավանականությունը մնում է մեծ»,- ասել է Բրատչուկը։

Վարչակազմի ներկայացուցիչը հավելել է, որ խոսքը «Պալտուս» նախագծի ռուսական սուզանավերի մասին է, որոնք կարող են հրթիռներ արձակել 50 մետր խորությունից, ինչը ռադարներին և արբանյակներին թույլ չի տալիս արդյունավետ հայտնաբերել դրանք։

Բրատչուկը նաև կոչ է արել տարածաշրջանի բնակիչներին ենթարկվել օդային անվտանգության և պարետային ժամի պահանջներին ապրիլի 23-24-ը՝ Զատկի տոնի ժամանակ։

Նմանատիպ