Ռուսաստանը բալիստիկ հրթիռային հարված է հասցրել Կիևին, ինչի հետևանքով զոհվել է չորս և վիրավորվել երեք մարդ

10:52, 18.01.2025

Կիևի վրա ռուսական բալիստիկ հրթիռի հարձակման հետևանքով 4 մարդ է զոհվել, երեքը՝ վիրավորվել։

Ուկրաինայի մայրաքաղաքի մի քանի շրջաններում հրթիռների բեկորներ են ընկել՝ մի քանի հրդեհի պատճառ դառնալով։ Հարձակման հետևանքով վնասվել են ենթակառուցվածքային օբյեկտները, այդ թվում՝ մետրոյի «Լուկյանովսկայա» կայարանի մոտ գտնվողները։

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի խոսքով՝ հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել Շևչենկոյի շրջանի ոչ բնակելի շենքում, վնասվել են նաև բնակելի շենքեր։ Դեսնյանսկի շրջանում հրթիռի բեկորներ են ընկել:

Նմանատիպ