Ուկրաինական լրատվամիջոցները հաղորդում են, որ Ռուսաստանը ավիահարված է հասցրել Ուկրաինային։
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ Դնեպրոպետրովսկի մարզում, ինչպես նաև Խմելնիցկիի մարզում պայթյուններ են լսվել։
Դնեպրոպետրովսկի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը հայտնել է, որ հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, իսկ 13-ը՝ վիրավորվել։
«Դնեպրոպետրովսկը կրկին ենթարկվել է լայնածավալ հարձակման։ Ագրեսորը անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ է արձակել տարածաշրջանի ուղղությամբ», – ասել է Լիսակը։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ ավերվել է երկու տուն, վնասվել է մոտ 20 բնակելի շենք։
Դոնեցկից և Խերսոնից նույնպես տեղեկություններ են ստացվում վիրավորների և զոհվածների մասին։ Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ Խերսոնում մեկ մարդ զոհվել է, չորսը՝ վիրավորվել, իսկ Դոնեցկում մեկ մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել։