Ռուսաստանը ավիահարվածներ է հասցրել Օդեսային և Զապորոժիեին

11:28, 14.04.2025

Ռուսաստանը օդային հարվածներ է հասցրել Օդեսային։ Հարձակման հետևանքով վիրավորվել է հինգ մարդ։

Օդեսայի քաղաքապետի խոսքով՝ վնասվել են բնակելի շենքեր, քաղաքացիական ենթակառուցվածքներ, մայրուղին և տրանսպորտային միջոցներ։

Բացի այդ, հարձակում է իրականացվել նաև Զապորոժիեի վրա, որի հետևանքով հրդեհ է բռնկվել ինը հարկանի բնակելի շենքում։

Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Հրդեհ է բռնկվել նաև բենզալցակայանում։ Այս պահին հրդեհը մարվել է։

Նմանատիպ