Ռուսաստանը արտաքսել է երկու բրիտանացի դիվանագետների՝ լրտեսության մեղադրանքով

16:35, 10.03.2025

Ռուսաստանը արտաքսել է երկու բրիտանացի դիվանագետների՝ լրտեսության մեղադրանքով։ Այս մասին գրում է BBC-ն։

Ռուսաստանի անվտանգության ծառայությունը պնդում է, որ իրենց գործունեությունը վտանգ է ներկայացնում երկրի անվտանգության համար, ինչի պատճառով էլ դիվանագետների հավատարմագրումը չեղարկվել է, և նրանց երկու շաբաթ ժամանակ է տրվել երկիրը լքելու համար։

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Ռուսաստանը անհիմն մեղադրանքներ է ներկայացնում իրենց աշխատակիցների նկատմամբ:

Ինչպես հաղորդում է BBC-ն, անցյալ տարի Ռուսաստանից արտաքսվել են յոթ բրիտանացի դիվանագետներ, որոնց Մոսկվան մեղադրել է լրտեսության մեջ։ Մեծ Բրիտանիան հերքում է մեղադրանքները։

Նմանատիպ