Ռուսաստանը 177 անօդաչու թռչող սարք է ուղարկել Ուկրաինայի ուղղությամբ, կան զոհեր
Երեկ ուշ երեկոյան Ռուսաստանը 177 անօդաչու թռչող սարք է ուղարկել Ուկրաինայի ուղղությամբ, որից Ուկրաինայի պաշտպանության ուժերը կարողացել են խոցել 110-ը։
Ռուսաստանը հարձակվել է Խարկովի, Պոլտավայի, Սումիի, Կիևի, Չեռնիգովի, Չերկասիի, Կիրովոգրադի, Նիկոլաևի, Խերսոնի և Դնեպրոպետրովսկի շրջանների վրա։
Կիեւի շրջանի Բուչ թաղամասում անօդաչու թռչող սարքի հարձակման հետեւանքով մեկ մարդ է զոհվել, եւս երկուսը վիրավորվել են։ Նույն տարածքում վնասվել է հինգ առանձնատուն, չորս բազմահարկ բնակելի շենք, երկու ավտոտնակ, երեք ավտոմեքենա։