Ռուսական զորքերը անօդաչու թռչող սարքերով հարված են հասցրել Խարկովի մարզին, վիրավորվել է 45 մարդ
Ռուսական զորքերը անօդաչու թռչող սարքերի միջոցով հարձակում են իրականացրել Խարկովի մարզի վրա։ Արդյունքում վիրավորվել է 45 մարդ, այդ թվում՝ երկու երեխա և երկու հղի կին։ Այս մասին հայտնել է Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը։
Նրա խոսքով անցյալ գիշեր Խարկովում 16 հարված է հասցվել, որոնք ընդհանուր առմամբ 10 հրդեհի պատճառ են դարձել։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ «Շահիդներից» մեկը ընկել է բժշկական հաստատության մոտակայքում։
Բացի այդ, վնասվել են բազմահարկ և մասնավոր տներ, ինչպես նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ։