Ռուսական «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունը սկսել է նահանջել Բախմուտի շուրջ իր դիրքերից
Ռուսական «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունը սկսել է նահանջել Բախմուտի շուրջ իր դիրքերից

Ռուսական «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունը սկսել է նահանջել Բախմուտի շուրջ իր դիրքերից,- նշվում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության հետախուզության ամենօրյա զեկույցի մեջ։

Մայիսի 25-ին «Վագների» հիմնադիր Եվգենի Պրիգոժինը հայտարարեց, որ Բախմուտից ստորաբաժանումների դուրսբերումն արդեն սկսվել է, իսկ դիրքերի փոխանցումը ՌԴ պաշտպանության նախարարությանը կշարունակվի մինչև հունիսի 1-ը։ Քաղաքի մերձակայքում «Վագների» ուժերի ռոտացիայի մասին տեղեկությունը հաստատում է նաեւ Ուկրաինայի պաշտպանության նախարարը։

«Չնայած Պրիգոժինի մշտական ​​տարաձայնություններին Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ, «Վագների» ուժերը, ամենայն հավանականությամբ, կօգտագործվեն Դոնբասում հետագա հարձակողական գործողությունների համար», – գրում է բրիտանական հետախուզությունը։

Ավելի վաղ բրիտանական հետախուզությունը հայտնել էր Ռուսաստանի Դաշնությունում ռազմականացված խմբավորումների թվի աճի մասին, որոնք չեն մտնում երկրի զինված ուժերի կազմում։